07 հուլիսի 2025
21 հուլիսի 2025
1. «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Արգիշտի 4/1), առաջարկների ներկայացման հարցման (ԱՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու առաջարկներ Արհեստական բանականության վրա հիմնված՝ հաճախորդների փորձի կառավարման հարթակի գնման վերաբերյալ:
2. Կազմակերպիչ` «Վիվա Արմենիա» ՓԲԸ, Գնումների բաժին
Կոնտակտային անձ` Քրիստինե Մաթևոսյան
Բաժանորդային սարքավորումների և ծառայությունների գնումների մասնագետ
Ադմինիստրատիվ ծառայությունների վարչություն
Գնումների բաժին
«Վիվա Արմենիա» ՓԲԸ (Վիվա)
Արգիշտի փողոց 4/1
Երևան 0015, Հայաստան
Հեռ`+374 93 298582
Էլ. փոստ` kmatevosyan@viva.am; procurement@viva.am
3. Հայտատուները առաջարկների գաղտնաբառով պաշտպանված էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկվեն կորպորատիվ էլեկտրոնային փոստով՝ հետևյալ հասցեով (kmatevosyan@viva.am; procurement@viva.am): Առաջարկների ներկայացման վերջնաժամկետից հետո լրացուցիչ կպահանջվի գաղտնաբառը:
4. Առաջարկները ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան՝ 2025թ. հուլիսի 21-ը, ժամը 17:00 (Հայաստանի ժամանակով):
5. Առաջարկները ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԳՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Առաջարկները ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Գնման փաստաթղթեր_2025_097
Գնման գործընթացի մասնակիցները, որոնց առաջարկներն անցել են հաջորդ փուլ, պարտավոր են լրացնել և տրամադրել կոնտրագենտի Ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը (Մասնակիցների հարցաթերթիկ, Տեղեկատվության հարցում և Ենթակապալառուների մասին տեղեկատվություն): Եզրափակիչ փուլում պայմանագիր կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած և ստուգումը հաջողությամբ անցած Մասնակցի հետ: Վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Մասնակցի ստուգման արդյունքում որևէ ռիսկ առաջանալու դեպքում պայմանագիրը կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով հաջորդ տեղը զբաղեցրած Մասնակցի հետ, ով հաջողությամբ անցել է այդպիսի Ստուգումը:
Հաղթողի հետ կնքվող Պայմանագիրը համարվում է միավորման պայմանագիր, որը կարող է ընդունվել Մասնակցի կողմից միայն վերջինիս ամբողջովին միանալու դեպքում: Սույն Պայմանագրի պայմանները միասնական են կոնկրետ Գնման գործընթացի բոլոր Մասնակիցների համար, համարվում են միջին շուկայական (ելնելով «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի (Վիվա) կողմից կոնկրետ շուկայում նմանատիպ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման փորձից) և փոխզիջումային են փոխադարձ իրավունքների և պարտավորությունների առնչությամբ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: