14 ապրիլի 2025
05 մայիսի 2025
1. «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Արգիշտի 4/1), գնառաջարկների ներկայացման բաց հարցման (ԳՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնառաջարկներ Գրասենյակային սարքավորումների գնման վերաբերյալ:
2. Կազմակերպիչ` «Վիվա Արմենիա» ՓԲԸ,
Կոնտակտային անձ` Լուսինե Հարությունյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների գնումների մասնագետ
Ադմինիստրատիվ ծառայությունների վարչություն
Գնումների բաժին
«Վիվա Արմենիա» ՓԲԸ
Արգիշտի փողոց 4/1
Երևան 0015, Հայաստան
Հեռ. ` +374 93 298535
Էլ. փոստ` lusinharutyunyan@viva.am; procurement@viva.am
3. Հայտատուները գնառաջարկների գաղտնաբառով պաշտպանված էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկվեն կորպորատիվ էլեկտրոնային փոստով, հետևյալ հասցեով՝ lusinharutyunyan@viva.am; procurement@viva.am: Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետից հետո լրացուցիչ կպահանջվի գաղտնաբառը:
4. Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան՝ 2025թ. մայիսի 5-ը, ժամը 17:00 (Հայաստանի ժամանակով):
5․ Գնառաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԳՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Կից փաստաթղթեր
Գնման գործընթացի մասնակիցները, որոնց առաջարկներն անցել են հաջորդ փուլ, պարտավոր են լրացնել և տրամադրել կոնտրագենտի Ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը (Մասնակիցների հարցաթերթիկ, Տեղեկատվության հարցում և Ենթակապալառուների մասին տեղեկատվություն): Եզրափակիչ փուլում պայմանագիր կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած և Ստուգումը հաջողությամբ անցած Մասնակցի հետ: Վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Մասնակցի ստուգման արդյունքում որևէ ռիսկ առաջանալու դեպքում պայմանագիրը կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով հաջորդ տեղը զբաղեցրած Մասնակցի հետ, ով հաջողությամբ անցել է այդպիսի Ստուգումը:
Հաղթողի հետ կնքվող Պայմանագիրը համարվում է միավորման պայմանագիր, որը կարող է ընդունվել Մասնակցի կողմից միայն վերջինիս ամբողջովին միանալու դեպքում: Սույն Պայմանագրի պայմանները միասնական են կոնկրետ Գնման գործընթացի բոլոր Մասնակիցների համար, համարվում են միջին շուկայական (ելնելով «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի (Վիվա) կողմից կոնկրետ շուկայում նմանատիպ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման փորձից) և փոխզիջումային են փոխադարձ իրավունքների և պարտավորությունների առնչությամբ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: