19 դեկտեմբերի 2024
15 հունվարի 2025
1. «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Արգիշտի 4/1), գնառաջարկների ներկայացման բաց հարցման (ԳՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնառաջարկներ Ֆիքսված ցանցի և տվյալների փոխանցման սարքերի համար:
2. Կազմակերպիչ` «Վիվա Արմենիա» ՓԲԸ, Գնումների բաժին
Կոնտակտային անձ`Ալբերտ Միհրանյան
Տեխնիկական և ծառայությունների գնումների ավագ մասնագետ
Գնումների բաժին
«Վիվա Արմենիա» ՓԲԸ
Արգիշտի փողոց 4/1
Երևան 0015, Հայաստան
Հեռ.` +374 93298566
Էլ. փոստ` procurement@viva.am
3. Գնման առարկայի մանրամասն նկարագիրը ներկայացված է № 197258 գնման գործընթացում, որը հասանելի է գնման էլեկտրոնային հարթակում https://sourcing.mts.ru գրանցված մատակարարների համար
4. Գնառաջարկները ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան՝ 08/01/2025թ․-ը, ժամ 17:00 (Հայաստանի ժամանակով):
5. Գնառաջարկները ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԳՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնառաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում գնառաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկները ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Կից փաստաթղթերը հասանելի են՝ https://sourcing.mts.ru պորտալում
Ընկերությունը գործարկել է մասնագիտացված Oracle ՏՏ մոդուլը (Sourcing) գնումների ընթացակարգերը իրականացնելու համար: Գնման փաստաթղթերին ծանոթանալու և գնման գործընթացին մասնակցելու համար, դուք պետք է անցնեք գրանցման գործընթացը Oracle համակարգում (iSupplier Portal): Եթե դուք արդեն գրանցված եք հետագա աշխատանքի համար, խնդրում ենք այցելելhttps://sourcing.mts.ru .
Գնման գործընթացի մասնակիցները, որոնց առաջարկներն անցել են հաջորդ փուլ, պարտավոր են լրացնել և տրամադրել կոնտրագենտի Ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը (Մասնակիցների հարցաթերթիկ, Տեղեկատվության հարցում և Ենթակապալառուների մասին տեղեկատվություն): Եզրափակիչ փուլում պայմանագիր կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած և Ստուգումը հաջողությամբ անցած Մասնակցի հետ: Վերջնական աստիճանակարգման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Մասնակցի ստուգման արդյունքում որևէ ռիսկ առաջանալու դեպքում պայմանագիրը կկնքվի վերջնական աստիճանակարգման արդյունքներով հաջորդ տեղը զբաղեցրած Մասնակցի հետ, ով հաջողությամբ անցել է այդպիսի Ստուգումը:
Հաղթողի հետ կնքվող Պայմանագիրը համարվում է միավորման պայմանագիր, որը կարող է ընդունվել Մասնակցի կողմից միայն վերջինիս ամբողջովին միանալու դեպքում: Սույն Պայմանագրի պայմանները միասնական են կոնկրետ Գնման գործընթացի բոլոր Մասնակիցների համար, համարվում են միջին շուկայական (ելնելով «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի (Վիվա) կողմից կոնկրետ շուկայում նմանատիպ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման փորձից) և փոխզիջումային են փոխադարձ իրավունքների և պարտավորությունների առնչությամբ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: