1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և հեռախոսակապ
    • Օգնություն
    • Պարտատոմսեր
    • Գնումներ
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Տարեկան հաշվետվություն
    • Կարիերա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  • Viva-ն Հայաստանին
    Ողջույնի խոսք
    • Հիմնարար արժեքներ
    • Առաքելություն և նպատակներ
    Մեր պատմությունը
    Viva-ի հրատարակություններ
    • Աշխարհի հայերը
    • ԿՍՊ
    Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    Տեսանյութեր
    • Կորպորատիվ տեսանյութեր
    • Կոմերցիոն գովազդ
    • Ընկերության մասին
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
    Հասցեներ
    Բանկային հաշիվներ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Տարեկան հաշվետվություն
  • Կարիերա
    Ինչու՞ աշխատել Viva-ում
    • Բազմազանություն և հավասարություն
    • Դասընթացներ և զարգացում
    • Փոխհատուցում և արտոնություններ
    Աշխատանք և հայտարարություններ
    • Աշխատանք
    • Պրակտիկա
    Կարիերայի զարգացման ծրագիր
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
  • Viva-ն Հայաստանին
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Տարեկան հաշվետվություն
  • Կարիերա
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
Viva-ն Հայաստանին
  • Ողջույնի խոսք
  • Մեր պատմությունը
  • Viva-ի հրատարակություններ
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
  • Տեսանյութեր
Ֆինանսական հաշվետվություններ
Գնումներ
Հետադարձ կապ
  • Առաջարկներ և բողոքներ
  • Հասցեներ
  • Բանկային հաշիվներ
Կոմպլաենս և գործարար էթիկա
Տարեկան հաշվետվություն
Կարիերա
  • Ինչու՞ աշխատել Viva-ում
  • Աշխատանք և հայտարարություններ
  • Կարիերայի զարգացման ծրագիր
Ողջույնի խոսք
  • Հիմնարար արժեքներ
  • Առաքելություն և նպատակներ
Մեր պատմությունը
Viva-ի հրատարակություններ
  • Աշխարհի հայերը
  • ԿՍՊ
Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
Տեսանյութեր
  • Կորպորատիվ տեսանյութեր
  • Կոմերցիոն գովազդ
  • Ընկերության մասին
Առաջարկներ և բողոքներ
Հասցեներ
Բանկային հաշիվներ
Ինչու՞ աշխատել Viva-ում
  • Բազմազանություն և հավասարություն
  • Դասընթացներ և զարգացում
  • Փոխհատուցում և արտոնություններ
Աշխատանք և հայտարարություններ
  • Աշխատանք
  • Պրակտիկա
Կարիերայի զարգացման ծրագիր
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Մեր մասին
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Viva-ն նշել է գործունեության 20-ամյակը

03 հուլիսի 2025
Հուլիսի 1-ին Viva-ն նշել է հիմնադրման 20-րդ տարին: Տոնական մթնոլորտում անդրադարձ է կատարվել անցած երկու տասնամյակի հաջողություններին, ներկայացվել են ընկերության ռազմավարական տեսլականն ու ապագայի հավակնոտ ծրագրերը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, ոլորտը կարգավորող մարմինների ներկայացուցիչներ, ընկերության աշխատակիցներ և գործընկերներ:

Viva-ի բաժնետեր Կոնստանտին Սոկոլովը ներկայացրել է ընկերության վերափոխումը՝ բջջային կապի առաջատարից մինչև տեխնոլոգիական և թվային առաջատար՝ սրընթաց զարգացող համաշխարհային հեռահաղորդակցային շուկայի պայմաններում։ Սոկոլովը ներկայացրել է զարգացման հիմնական ուղղություններն ու բիզնես տեսլականը։

«Այսօր Viva-ն նշում է իր 20-ամյակը՝ առաջին զանգին հաջորդող երկու տասնամյակ անց. զանգ, որը կատարվել է այն պայմաններում, երբ Հայաստանում ինտերնետի թափանցելիությունը կազմում էր ընդամենը 6%: Այս ընթացքում ընկերության ցանցին միացել է 2,3 միլիոն հաճախորդ, որոնցից 80%-ը օգտագործում է բջջային ինտերնետ: Viva-ն դարձել է երկրի թվային վերափոխման հիմնական շարժիչ ուժը»,- նշել է Սոկոլովը:

Կոնստանտին Սոկոլովն ընդգծել է՝ Viva-ն ոչ միայն զարգացնում է տեխնոլոգիական ենթակառուցվածքները, այլև ակտիվորեն ներդրումներ է կատարում սոցիալական նախաձեռնություններում՝ ամրապնդելով Հայաստանի մրցակցային առավելություններն ու զարգացնելով հասարակության տարբեր ոլորտները: «Հաջորդ երեք տարիների ընթացքում 5G ցանցի և ամպային ենթակառուցվածքների զարգացման համար Viva-ն նախատեսում է ներդնել շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար: Մեր առաքելությունը մնում է անփոփոխ՝ ստեղծել առաջընթաց և նոր հնարավորություններ Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար», - ասել է պարոն Սոկոլովը։

«Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում 2005թ. հուլիսի 1-ը հեղափոխական տարեթիվ է: Այդ օրը նշանավորվեց ոչ միայն Հայաստան նոր տեխնոլոգիաների և նորարարությունների մուտքով, այլև ամենակարևորը՝ կոտրվեց այն կարծրատիպը, թե իբր բջջային կապը միայն ընտրյալների համար է: Viva-ն ապացուցեց, որ բջջային կապը կարող է լինել ավելի մատչելի, ավելի որակյալ, ավելի հասանելի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Viva-ի թիմին, որ այս ամենը կարողացավ իրականություն դարձնել: Վերլուծելով այս տարիների ընթացքում Viva-ի անցած ուղին՝ կարող եմ վստահաբար ասել, որ Viva-ն ապագայում ևս ապավինելու է նոր տեխնոլոգիական լուծումների, նորարարությունների՝ էլ ավելի որակյալ դարձնելով իր ծառայությունները բաժանորդների համար և այդպիսով հզորացնելով հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտը», - ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: 


Viva-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանն անդրադարձել է ժամանակակից հասարակության կյանքում հեռահաղորդակցության ռազմավարական նշանակությանը: «Viva-ն հասկանում է հեռահաղորդակցության կարևորությունը թե՛ որպես տեխնոլոգիա, թե՛ որպես անվտանգության և հարմարավետության հիմք: Շնորհակալ ենք մեր բաժանորդներին վստահության, իսկ մեր մրցակիցներին՝ արժանապատիվ մրցակցության համար», - ասել է Տիգրան Գասպարյանը: Նա նաև ազդարարել է Viva-ի հետագա դիվերսիֆիկացմանն ուղղված լայնածավալ ներդրումների մասին: «Այս տարի ընկերությունում մեկնարկում է աննախադեպ ներդրումային ծրագիր՝ ուղղված ընկերության հետագա դիվերսիֆիկացմանը՝ ներառյալ ֆիքսված և բջջային կապի թվային կոնվերգենտային լուծումների զարգացումը։ Մեր նպատակն է ապահովել Viva-ի տրամադրած բոլոր ծառայությունների բարձր որակը, մատչելիությունն ու մարդակենտրոնությունը։ Մենք պատասխանատվություն ունենք երկրի թվային ապագայի համար և վստահորեն շարժվում ենք առաջ»։
Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ներկայացրել է կառավարման ճկուն համակարգերի դերը կայուն առաջընթացի հարցում: Գլխավոր տնօրենը նաև կարևորել է այն, որ տարիների ընթացքում Viva-ի կայուն զարգացումն աճի հնարավորություններ է ստեղծել հասարակական ու մասնավոր ոլորտի շատ կազմակերպությունների համար:

«Viva-ն կորպորատիվ կառավարման և բիզնես նախագծերի արդյունավետ համակարգերի ներդրման մոդել է: Յուրաքանչյուր հաջողության ետևում կանգնած են մարդիկ՝ Viva ընտանիքի հին ու նոր անդամներ՝ նվիրված, պատվախնդիր, փորձաշատ ու նորարար»,- ասել է Ավետիսյանը: «Հայաստանը քայլում է համաշխարհային զարգացումներին համընթաց՝ շնորհիվ երկրում նորարարությունների շարունակական ներդրման, և այդ գործընթացում Viva-ն մեծ դեր ունի: Նորարարությունների կիրառումը տեխնոլոգիաների կամ լուծումների տեսքով մշտապես եղել է Viva-ի գործունեության անբաժանելի մասը»:

Viva-ն էական ներդրում ունի Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորման գործում: Ընկերությունը ներդրել է արտադրողականության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, սոցիալական ներդրումների և բիզնես բարեվարքության նոր մշակույթ՝ օրինակ ծառայելով բազում կազմակերպությունների համար: Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ոլորտը կարգավորող պետական գերատեսչություններին ու մարմիններին՝ առողջ մրցակցային միջավայրի ապահովման և կառուցողական համագործակցության համար։

«Շնորհակալ ենք մեր բաժանորդներին՝ 20 տարվա այս ուղին մեզ հետ անցնելու և մեզ վստահելու համար։ Շնորհակալ ենք մեր աշխատակիցներին՝ իրենց անսահման նվիրվածության, գիտելիքը ծառայեցնելու և մեր առաքելությանը հավատարմության համար», - եզրափակել է Ավետիսյանը։

Միջոցառման ընթացքում մեծարվել և պարգևատրվել են նաև այն աշխատակիցները, որոնք Viva-ում աշխատել են 20 տարի՝ զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։ Եզրափակիչ խոսքում Ավետիսյանը վերահաստատել է Viva-ի առաքելությունը՝ շարունակելու առաջնորդել նորարարությամբ, ներդրումներ կատարել մարդկային կապիտալում և նպաստել ավելի մրցունակ Հայաստանի կառուցմանը։

Տոնական օրն ավարտվել է Դիանա Աբգարի անվան այգում («Սիզընս» այգի) հայտնի հայ արտիստների մասնակցությամբ մեծ համերգով։ Երեկոյի գլխավոր հյուրն էր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը։

  • Viva-ն Հայաստանին
    • Ողջույնի խոսք
    • Մեր պատմությունը
    • Viva-ի հրատարակություններ
    • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    • Տեսանյութեր
  • Հետադարձ կապ
    • Առաջարկներ և բողոքներ
    • Հասցեներ
    • Բանկային հաշիվներ
  • Կարիերա
    • Ինչու՞ աշխատել Viva-ում
    • Աշխատանք և հայտարարություններ
    • Կարիերայի զարգացման ծրագիր
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2025 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: