1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և հեռախոսակապ
    • Օգնություն
    • Պարտատոմսեր
    • Գնումներ
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Տարեկան հաշվետվություն
    • Կարիերա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  • Viva-ն Հայաստանին
    Ողջույնի խոսք
    • Հիմնարար արժեքներ
    • Առաքելություն և նպատակներ
    Մեր պատմությունը
    Viva-ի հրատարակություններ
    • Աշխարհի հայերը
    • ԿՍՊ
    Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    Տեսանյութեր
    • Կորպորատիվ տեսանյութեր
    • Կոմերցիոն գովազդ
    • Ընկերության մասին
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
    Հասցեներ
    Բանկային հաշիվներ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Տարեկան հաշվետվություն
  • Կարիերա
    Ինչու՞ աշխատել Viva-ում
    • Բազմազանություն և հավասարություն
    • Դասընթացներ և զարգացում
    • Փոխհատուցում և արտոնություններ
    Աշխատանք և հայտարարություններ
    • Աշխատանք
    • Պրակտիկա
    Կարիերայի զարգացման ծրագիր
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
  • Viva-ն Հայաստանին
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Տարեկան հաշվետվություն
  • Կարիերա
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
Viva-ն Հայաստանին
  • Ողջույնի խոսք
  • Մեր պատմությունը
  • Viva-ի հրատարակություններ
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
  • Տեսանյութեր
Ֆինանսական հաշվետվություններ
Գնումներ
Հետադարձ կապ
  • Առաջարկներ և բողոքներ
  • Հասցեներ
  • Բանկային հաշիվներ
Կոմպլաենս և գործարար էթիկա
Տարեկան հաշվետվություն
Կարիերա
  • Ինչու՞ աշխատել Viva-ում
  • Աշխատանք և հայտարարություններ
  • Կարիերայի զարգացման ծրագիր
Ողջույնի խոսք
  • Հիմնարար արժեքներ
  • Առաքելություն և նպատակներ
Մեր պատմությունը
Viva-ի հրատարակություններ
  • Աշխարհի հայերը
  • ԿՍՊ
Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
Տեսանյութեր
  • Կորպորատիվ տեսանյութեր
  • Կոմերցիոն գովազդ
  • Ընկերության մասին
Առաջարկներ և բողոքներ
Հասցեներ
Բանկային հաշիվներ
Ինչու՞ աշխատել Viva-ում
  • Բազմազանություն և հավասարություն
  • Դասընթացներ և զարգացում
  • Փոխհատուցում և արտոնություններ
Աշխատանք և հայտարարություններ
  • Աշխատանք
  • Պրակտիկա
Կարիերայի զարգացման ծրագիր
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Մեր մասին
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Viva-ն «Զինվորի տան» համար նոր մասնաշենք է կառուցել Հայաստանում ներդրվում է վերականգնողական բուժման նոր և աննախադեպ մոդել

11 հունիսի 2025

«Զինվորի տանը» նոր մասնաշենք է բացվել: Այն կառուցվել է ոչ միայն եղած հնարավորություններն ընդլայնելու, բուժառուների սպասարկման ծավալը մեծացնելու, այլև Հայաստանում վերականգնողական բուժման աննախադեպ մոդել կիրառելու նպատակով: Այս մասնաշենքը «Զինվորի տանը» հնարավորություն կտա իրականացնել կարևոր ծրագրեր:  Դրանց շնորհիվ առավել արժանապատիվ պայմաններում ավելի մեծ թվով զինհաշմանդամներ միաժամանակ կկարողանան բուժում ստանալ:

Նոր մասնաշենքում պատրաստ է քայլքի լաբորատորիայի դահլիճը: Բուժառուների հետազոտումն իրականացվելու է նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչը թույլ է տալու 2D ձևաչափով տեսնել, ժամանակին ու առավել հստակ բացահայտել և գնահատել հնարավոր խնդիրները: Այս լաբորատորիան հնարավորություն է տալու հստակ գնահատել քայլքի բոլոր փուլերը և առավել թիրախային բուժել պրոթեզավորված, օրթեզավորված կամ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց: Այս ձևաչափով, օրինակ, պրոթեզավորված մարդու քայլքի ժամանակ գնահատվելու է, թե քայլքը որ փուլում է առավել տուժած կամ որ մկանախումբն է տուժած, և բուժումն այս պարագայում անհամեմատ ավելի արդյունավետ  է լինելու: Սա բարձրացնելու է վերականգնողական բուժման արդյունավետությունը:

Viva-ի աջակցությամբ կառուցված նոր մասնաշենքում հնարավոր կլինի իրականացնել նաև սոցիալ-կենցաղային ռեաբիլիտացիա՝ «Կյանքի սենյակ» ծրագրով: Հայաստանում վերականգնողական բուժման այս մոդելն անգնահատելի արդյունք է ապահովելու՝ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու հարցում:

Վերականգնողական բուժմանը զուգահեռ՝ առանձնացված գոտիները ծառայելու են այնպիսի հմտությունների ձեռքբերմանը, որոնք կարևոր են կենցաղում անհրաժեշտ գործողությունները միայնակ հաղթահարելու համար, մասնավորապես՝ ինչպե՞ս օգտվել խոհանոցից, երբ հանգամանքների բերումով մարդը ստիպված է դա անել մեկ ձեռքով, ինչպե՞ս ինքնուրույն լոգանք ընդունել կամ սայլակից տեղափոխվել հարմարեցված ավտոմեքենա: Իրավիճակները շատ են և տարբեր, լուծումը՝ վերականգնողական բուժման նոր մոդելի կիրառումը:

««Զինվորի տան» կողքին լինելը կարևոր առաքելություն է Viva-ի համար: Այս կառույցի հետ մեր ճանապարհն սկսել ենք չորս տարի առաջ՝ գիտակցելով իրականացվող ծրագրերի անհրաժեշտությունը: Գործընկերության արդյունքում մեզ հաջողվել է բուժառու երիտասարդների հայացքում տեսնել ոտքի կանգնելու կամքն ու հավատը: Պատասխանատու մոտեցումն ու երկարաժամկետ արդյունք ապահովելու ձգտումը նպաստել են, որ Viva-ն ստանձնի նաև այս շենքի կառուցման առաքելությունը: Ասել, որ այսօր այստեղ նոր մասնաշենք է բացվում, նշանակում է ոչինչ չասել: Սա ոչ թե ուղղակի տարածք է, այլ մեծ նպատակների իրականացման կենտրոն, որտեղ իրենց անհավանական նվիրումն ու ջանքերն են գործադրելու բուժաշխատողները: Հենց այստեղ՝ այս պատերի ներսում են միավորվելու «Զինվորի տան» մյուս գործընկերները, հովանավորներն ու աջակիցները՝ վերականգնողական բուժման նոր և աննախադեպ մոդել ներդնելու համար: Թող այս տարածքն իրական «Կյանքի սենյակ» լինի բուժառուների համար», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Նոր կառուցված մասնաշենքի մեկ հարկում գործելու է հարմարավետ, ընդարձակ ճաշարան:  Բուժառու զինվորները հնարավորություն են ունենալու տեղում պատրաստված թարմ կերակուրներով սնվել օրական երեք անգամ:

Ի դեպ, այստեղ բուժառու կարող են լինել նաև քաղաքացիական անձինք (օրինակ՝ կաթվածից (ինսուլտից), վթարից հետո), բայց վճարովի հիմունքներով: Այդտեղից ստացված ամբողջ  շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը:

«Viva ընկերության աջակցությամբ «Զինվորի տան» նոր մասնաշենքի կառուցումը մեզ հնարավորություն կտա իրականացնել ծրագրեր, որոնք վաղուց պլանավորում էինք, և այդ ծրագրերի համար նույնպես ունենք պատրաստակամ գործընկերներ, պարզապես այդքան տարածք և շենքային հնարավորություններ այլևս չունեինք: Հիմա արդեն կկարողանանք կյանքի կոչել քայլքի լաբորատորիայի մեր ծրագիրը, կիրականացնենք սոցիալ-կենցաղային վերականգնողական բուժումը և տղաներին կապահովենք առավել հարմարավետ, մեծ ու լուսավոր ճաշարանով, որտեղ օրը 3 անգամ պետք է սնվեն: Եթե այս նոր մասնաշենքը մեր  գործընկեր Viva-ի աջակցությամբ չկառուցվեր, այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել»,-ասել է «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը:

«Այս մասնաշենքը մի նոր հնարավորություն է թե զինվորական հաշմանդամների, թե քաղաքացիական անձանց համար: Ինչպես գիտեք, հարյուրավոր, հազարավոր զինհաշմանդամներ «Զինվորի տանը» պետպատվերով բուժում են ստանում: Սակայն այս շենքի կառուցմամբ նրանք առավել հաճախ կկարողանան ստանալ այդ բուժումը, ստիպված չեն լինի հերթի սպասել: Այս պարագայում ոչ միայն զինհաշմանդամները, այլև ավելի շատ  քաղաքացիական անձինք կկարողանան մեզ մոտ բուժում ստանալ: Իսկ քաղաքացիների բուժումից ստացված ողջ շահույթը, ինչպես գիտեք, ամբողջությամբ ուղղվում է զինհաշմանդամների խնդիրների լուծմանը», - ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Կարևոր նշանակության նոր մասնաշենքի կառուցման ամբողջ աշխատանքներն իրականացվել են հեռահաղորդակցության առաջատար օպերատորի՝ Viva-ի աջակցությամբ: Այդ նպատակով ընկերությունը նվիրաբերել է 159 մլն դրամ:

Շենքի ներքին հարդարման աշխատանքների մի մասը և նշված ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ գույքը, սարքավորումները ձեռք են բերվելու այլ գործընկերների աջակցությամբ:

 

 

 

  • Viva-ն Հայաստանին
    • Ողջույնի խոսք
    • Մեր պատմությունը
    • Viva-ի հրատարակություններ
    • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    • Տեսանյութեր
  • Հետադարձ կապ
    • Առաջարկներ և բողոքներ
    • Հասցեներ
    • Բանկային հաշիվներ
  • Կարիերա
    • Ինչու՞ աշխատել Viva-ում
    • Աշխատանք և հայտարարություններ
    • Կարիերայի զարգացման ծրագիր
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2025 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: