Առաջարկվում է
Ընկերությունը ներկայացնում է ֆինանսական պլանավորման և վերլուծության ամբողջական ծրագիր միջին և խոշոր կազմակերպությունների համար։ Այն ավտոմատացնում է բարդ բիզնես գործընթացները, ներառյալ բյուջետավորումը և կանխատեսումը, դրամական հոսքերի պլանավորումը, խրախուսական փոխհատուցումը և այլն:
Պարտականություններ՝
-Ներկայացնել և ապահովել ընկերության արտադրանքի ներդման գործընթացը հաճախորդների համար՝ պատասխանատու լինելով տվյալների մոդելի, ֆինանսական ձևանմուշների և հաշվետվությունների, համակարգերի տվյալների ինտեգրման և ավտոմատացված աշխատանքների կարգավորման համար
-Մատուցել ծառայություն հաճախորդների պահանջերին և ժամկետներին համապատասխան
-Ակտիվորեն մասնակցել հաճախորդների հետ հանդիպումներին վերջիններիս բիզնես և տեխնիկական պահանջները բացահայտելու համար
-Աջակցել հաճախորդներին ստանալ առավելագույն շահույթ ընկերության կողմից առաջարկվող արտադրանքի ներդրման պարագայում
-Համագործակցել ծրագրի մենեջերների հետ նախագծերը ժամանակին և համապատասխան բյուջեով ապահովելու համար, ժամանակին տեղեկացնել առաջացած խնդիրների մասին
Պահանջներ՝
-Բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսական կամ IT ոլորտում)
-2 և ավել տարվա աշխատանքային փորձ ծրագրային ապահովման ներդրման կամ ֆինանսական պլանավորման և վերլուծության (FP&A) / հաշվապահական հաշվառման ոլորտում
-Ցանկություն նոր տեխնոլոգիաներ սովորելու և բարելավելու հաճախորդների համար բիզնես գործընթացները
-Հնարամիտություն և սովորելու ու աճելու ձգտում, հետաքրքրող հարցերին պատասխաններ գտնելու նախաձեռնություն
-Հաղորդակցման գերազանց հմտություններ, ճիշտ հարցեր հղելու և հաճախորդների կարիքները հասկանելու ունակություններ
-Անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն
-Microsoft Excel-ի գերազանց իմացություն
-Թիմային միջավայրում աշխատելու և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
-Խնդիրների վերլուծման և լուծումներ գտնելու փորձ
-Մեծ ուշադրություն մանրուքների նկատմամբ
-Տվյալների ինտեգրման և մոդելավորման փորձ կամ սովորելու պատրաստակամություն
-Տվյալների բազայի կառավարման փորձ կամ գիտելիքներ (ETL, Oracle, SQL Server և այլն)
Աշխատավարձը (մաքուր)՝ 515․000 – 681․000 դրամ
23/02/2022
Առաջարկվում է
Պահանջներ՝
-Բարձրագույն կրթություն
-Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն
-Առնվազն 10 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
-ՀԾ, 1C 7․7, 8․3, Microsoft Office Suites (Word, Excel) ծրագրերի իմացություն
Պարտականություններ ՝
-Հաշվապահական հաշվառման վարում
Աշխատանքային գրաֆիկ՝ 09։00-18։30, շաբաթ, կիրակի ազատ։
Աշխատավարձ (մաքուր) ՝ 450 000-500 000 դրամ։
15/02/2022
Առաջարկվում է
Պահանջներ՝
-Բարձրագույն կրթություն
-Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
-Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ որպես գլխավոր հաշվապահ
-Համակարգչային գերազանց հմտություններ,հաշվապահական և հարկային հաշվառման համակարգերի օգտագործման ունակություններ
-Հաշվապահական հաշվառման, հարկային օրենքների, МСФО-ի (Հաշվապահական հաշետվության միջազգային սդանտարտներ), տրանսֆերային գնագոյացման հիմունքների տիրապետում
Պարտականություններ ՝
-Ընկերության հաշվապահության հաշվառում և կազմակերպում
-Ընկերության ֆինանսական գործառնությունների ժամանակին և ամբողջական հաշվառում
-Մասնակցություն ֆինանսական հաշվետվությունների կազմմանը և ներկայացմանը, աուդիտին և պետական մարմինների ստուգումների ընթացակարգերին
-Ընկերության բաժնետերերի համար անհրաժեշտ հաշվետվությունների կազմում
-Հաշվապահական և հարկային հաշվետվությունների ինքնուրույն կազմում և ներկայացում պետական մարմիններին
-Աշխատավարձի և այլ եկամուտների հաշվարկ
-Հաշվապահի աշխատանքին առնչվող այլ գործառույթներ։
Աշխատանքային գրաֆիկ՝ 09։00-18։00, շաբաթ, կիրակի ազատ։
Աշխատավարձ (մաքուր) ՝ 730 000 դրամ։
07/12/2021
Առաջարկվում է
«Ստանդարդ Օյլ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում, կազմակերպված, պատասխանատու, ուշադիր հաշվապահի օգնականի:
Եթե Դուք ճշտապահ եք, սիրում եք աշխատել թվերի հետ, ցանկանում եք զարգացնել ձեր գիտելիքներն ու հմտությունները հաշվապահության ոլորտում, ապա կարող եք լինել թափուր հաստիքի գերազանց թեկնածու։
Պարտականություններ
• 1C ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում և ելքագրում
• Հ/Ա դուրսգրում, հաշվետվությունների կազմում
• Տնօրենի այլ հանձնարարությունների կատարում
Որակավորումներ և Հմտություններ
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում)
• 1С 8.2; 8.3 ծրագրի իմացություն
• Համակարգչային գիտելիքներ` MS Office ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես՝MS Excel)
• e-Invoicing ծրագրի իմացությունը ցանկալի է
• Նույնատիպ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ
• Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում
• Մինչև 35տ.
Ինչպես դիմել
Ուշադրություն, հարցազրույցների առաջին փուլը կիրականացվի տեսազանգի միջոցով:
Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr@standardoil.am էլ. հասցեին: Subject դաշտում նշեք
հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ:
Այլ հարցերի դեպքում կարողեք զանգահարել +374 41 110 888 հեռախոսահամարով:
01/06/2021
Առաջարկվում է
Ընկեությունը փնտրում է փորձառու գլխավոր հաշվապահի և գլխավոր հաշվապահի օգնականի, ով կիրականացնի կազմակերպության հաշվապահական հաշվառման գործընթացը ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
250 000 դր
26/05/2021
Առաջարկվում է
Պահանջներ՝
-Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
-Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ որպես հաշվապահ
-Հարկային և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության իմացություն
-ՀՀ աշխատանքային օրեսնգրքի իմացություն
-Համակարգչային տեխնիկայի տիրապետում, 1C, e envoicing հաշվապահական ծրագրերի իմացություն
-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
-Գերազանց վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ:
Պարտականություններ՝
-Հաշվապահական հաշվառման վարում՝ համաձայն միջազգային հաշվապահական ստանդարտների, ՀՀ օրենսդրության և միջազգային ֆինանսական հաստատությունների ընթացակարգերին։
-Հաշվապահական գրքերի /մատյանների վարում և քաղվածքների պատրաստում։
-Վարկավորման հայտերի, վճարումների գրանցում։
-Միջազգային ֆինանսական հաստատություններին կատարվող վճարման փաստաթղթերի նախապատրաստում։
-Փոխառությունների գծով վճարումների և մարումների գրանցում։
-Պայմանագրերի բնօրինակների և վճարման փաստաթղթերի պահպանում։
-Հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագրում։
-Հարկային և ֆինանսական հաշվետվությունների նախապատրաստում և ըստ ժամանակացույցի ներկայացում համապատասխան մարմիններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
-Աշխատավարձի հաշվառում և գրանցում։
-Դրամական միջոցների հաշվառում, բանկային հաշիվների ստուգում և համադրում։
-e banking ծրագրով բանկային փոխանցումների իրականացում։
-Ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների լրիվ հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ծամանակին արտացոլում, հաշվապահական հաշվառման մեջ։
-Հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում։
-Պարտականությունների շրջանակներում կատարում է ղեկավարի այլ հանձնարարականները:
Աշխատանքային գրաֆիկ՝ Երկ․-ուրբ․ 09։00-18։00 շաբաթ, կիրակի ազատ։
Աշխատավարձը (մաքուր)՝ 300 000-400 000 դրամ՝ կախված հարցազրույցի արդյունքներից։
100 000 դր
20/05/2021
Առաջարկվում է
Հաշվապահ
Աշխատավարձը (մաքուր)՝ սկսած 200.000 դրամից։
Պահանջներ՝
-Սեռը` իգական
-Տարիքը՝ մինչև 40
-Բարձրագույն մասնագիտական կրթություն
-Word, Excel, 1C, ՀԾ7, e-invoicing, e-banking, taxservice.am ծրագրերի իմացություն
-5 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ
Պարտականություններ՝
-Վարել հաշվապահական հաշվառում ՀՀ օրենսդրությանը և ՀՀ հաշվառման ստանդարտներին համապատասխան
-Համակարգչային ծրագրով վարել հաշվապահական հաշվառում
-Վարել հաշիվները (ինչպես ծրագրային, այնպես էլ փաստաթղթային), կազմել հաշվետվություններ, պատրաստել վճարման հանձնարարագրեր
-Վարել, ուղղորդել ընկերության միջոցների և նյութական արժեքների գույքագրման, դուրսգրման աշխատանքները
-Պահպանել հաշվապահական փաստաթղթավորման համակարգը
-Իրականացնել այլ համապատասխան աշխատանքներ
Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info@tanger.am էլեկտրոնային հասցեին՝ subject բաժնում նշելով հաստիքի անվանումը:
09/10/2020
Առաջարկվում է
Ձեզ հարկավոր է պարտքի վարկ `հաշիվները մարելու համար:
Վերցրեք ձեր պարտքի վերահսկողությունը այսօր
Հիմա հասանելի՞ է բիզնեսի ընդլայնման վարկի առաջարկը:
Ձեզ հարկավո՞ր է վարկեր մարել հաշիվները:
Վարկ ունե՞ք:
Ձեզ հարկավոր է անձնական վարկ:
Բիզնեսի ընդլայնման վարկ?
Բիզնեսի մեկնարկ, կրթություն,
Պարտքի համախմբման վարկ
Կոշտ դրամական վարկեր
Վարկա՞ծ եք որևէ բանի համար:
Մենք առաջարկում ենք վարկ 3% ցածր տոկոսադրույքով
Վարկ ՝ առանց վարկի չեկի,
Ուղարկեք մեզ էլ. Փոստի հասցեով ՝ Financialserviceoffer876@gmail.com
Զանգահարեք կամ ավելացրեք մեզ այն, թե ինչ է հավելվածը +918929509036
€500 000
06/07/2020
Առաջարկվում է
Գործ կա#
Պահանջվում է հաշվապահի օգնական, մինչև 40 տարեկան կին, MS Excel, Word, ՀԾ,
E-invoicing, համակարգչի լավ իմացություն, աշխատանքային փորձը պարտադիր է!
CV ուղարկել
eremyan1978@gmail.com հասցեին
27/04/2020