Viva-ի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի զինծառայողներն աննախադեպ հնարավորություն ունեն անվճար շփվելու իրենց մտերիմների հետ:
Viva-ի կողմից հայկական բանակին հատկացված MTS 236 մոդելի բջջային հեռախոսների և «Զանգ զորամասից» ծառայության շնորհիվ զինվորականները կարող են զորամասերից զանգահարել Viva-ի կապից օգտվող իրենց մտերիմներին, որոնք էլ կվճարեն զանգի արժեքը` 5 դրամ/րոպե սակագնով:
«Զանգ զորամասից» ծառայության պայմանների մասին բաժանորդը տեղեկացվում է զանգը ստանալիս, և ինքն է որոշում պատասխանել, թե` ոչ:
Զորամասից կատարած զանգերը բաժանորդները ստանում են 093297555 հեռախոսահամարից:
Ծանոթություն
«Զանգ զորամասից» ծառայության միջոցով հնարավոր է միայն կատարել զանգեր Viva-ի ցանցում. բոլոր մյուս ուղղությունները և ծառայություններն արգելափակված են:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: