Օգտվի՛ր ինտերնետից՝ որքան ուզում ես
Ծառայությունը հասանելի է կանխավճարային և հետվճարային «Viva», «X», «Y», կանխավճարային «Z», «START», «START+», «Արև», «Արև մարզային», «VOXI» թե՛ ակտիվ և թե՛ ոչ ակտիվ փաթեթներ ունեցող, ինչպես նաև «GO» սակագնային պլանի բաժանորդներին:
Ծառայությունը թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային բաժանորդների համար հասանելի է ծառայությունն ակտիվացնելու պահից սկսած 30 օրվա ընթացքում:
Ծառայության կարգավիճակը կարելի է ստուգել` ուղարկելով *406#:
Ծառայությունն ակտիվացնելու համար հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
Հետվճարային բաժանորդների համար ծառայությունը կարելի է ակտիվացնել, եթե ընթացիկ հաշվի սահմանաչափը և կանխավճարը բավարար են ակտիվացման համար:
«+Unlim» ծառայությունը մնում է ակտիվ՝ ակտիվացման պահին սահմանված գործողության ժամկետով, հետևյալ դեպքերում․
1) երբ բաժանորդը կատարում է սակագնային պլանի փոփոխություն,
2) երբ բաժանորդը մինչև սակագնային պլանի գործողության ժամկետի ավարտը վերաակտիվացնում է փաթեթները,
3) երբ սակագնային պլանի փաթեթներն ավտոմատ կերպով երկարում են։
Ակտիվացված «+Unlim» ծառայություն ունենալու դեպքում այն կարելի է վերաակտիվացնել, եթե ակտիվացված ծառայության գործողության ժամկետի ավարտին մնացել է 10 (տասը) րոպե:
Ակտիվ «+Unlim» ծառայություն ունենալու դեպքում խորհուրդ չի տրվում ակտիվացնել այլ ինտերնետ փաթեթ տրամադրող ծառայություն (օրինակ ՝ «+3ԳԲ», «+10ԳԲ» և այլն):
«+Unlim» ծառայությունը ռոումինգում հասանելի չէ:
3000 դրամ կամ պակաս ակտիվացման գին ունեցող բոլոր սակագնային պլանների դեպքում սակագնային պլանների փաթեթների ակտիվացումն ունի առաջնահերթություն:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: