1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և հեռախոսակապ
    • Օգնություն
    • Պարտատոմսեր
    • Գնումներ
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Տարեկան հաշվետվություն
    • Կարիերա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  • Բջջային կապ
    Կորպորատիվ լուծումներ
    • Smart Business
    • Կորպորատիվ փաթեթներ
    • Կորպորատիվ սմարթֆոն
    • Արխիվ
    Բջջային լայնաշերտ հասանելիություն
    • 4G երթուղիչ
    Ռոումինգ և միջազգային միացում
    • Ճանապարհորդություն աշխարհով մեկ
    • Զանգեր արտերկիր
    • Օտարերկրյա այցելուներին
    Օգնություն
    • Բաժանորդների սպասարկում
    • SIM քարտի և հեռախոսահամարի հետ կապված գործողություններ
    • Ինքնասպասարկման ծառայություններ
    • Օգտակար տեղեկություններ
    • Հաշվի հետ կապված գործողություններ
    • Սպասարկման գոտի
    • Ծառայություններ
    Ինտերնետ
    • Data unlim
    • Ինտերնետ-փաթեթ
    • Իրական IP
    • Ապահով ցանց
    • Արխիվ
  • Բիզնես կապ
    Ձայնային կապի լուծումներ
    • SIP Talk
    • SIP Trunk
    • Ֆիքսված կարճ համար
    • «0-800 Toll-Free» ծառայություն
    • Կորպորատիվ գրասենյակային հեռախոս
    • Արխիվ
    ԱՀԿ
    • Վիրտուալ ԱՀԿ
    Տվյալների փոխանակման լուծումներ
    • Տվյալների փոխանցում
    • DPRS
    • Բիզնես TV
    Ինտերնետ հասանելիություն
    • «Իրական IP» ծառայություն
    • Տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
    • Հաճախորդների աջակցման կարգ
  • M2M և IoT
    M2M Tracker Plus
    • Արխիվ
    VLAN
    • Արխիվ
  • Ամպային և ՏՏ լուծումներ
    Վեբ
    • Համատեղակայում
    • Հոսթինգ
    • Դոմենի գրանցում
    Ամպային ծառայություններ
    • Ենթակառուցվածքը որպես ծառայություն
    • «Veeam» պահուստային պատճենում
    • Սերվերային Աջակցման Ծառայություններ
    • Microsoft 365
    Omnichannel լուծումներ
    • Բիզնես Հաբ
    • SMS Verify ծառայություն
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
Բջջային կապ
  • Կորպորատիվ լուծումներ
  • Դարձեք կորպորատիվ բաժանորդ
  • Բջջային լայնաշերտ հասանելիություն
  • Ռոումինգ և միջազգային միացում
  • Օգնություն
  • Ինտերնետ
Բիզնես կապ
  • Ձայնային կապի լուծումներ
  • ԱՀԿ
  • Տվյալների փոխանակման լուծումներ
  • Ինտերնետ հասանելիություն
  • Բիզնես TV
M2M և IoT
  • M2M Tracker Plus
  • VLAN
Ամպային և ՏՏ լուծումներ
  • Վեբ
  • Ամպային ծառայություններ
  • Դարձեք կորպորատիվ բաժանորդ
  • Omnichannel լուծումներ
Կորպորատիվ լուծումներ
  • Smart Business
  • Կորպորատիվ փաթեթներ
  • Կորպորատիվ սմարթֆոն
  • Արխիվ
Դարձեք կորպորատիվ բաժանորդ
Բջջային լայնաշերտ հասանելիություն
  • 4G երթուղիչ
Ռոումինգ և միջազգային միացում
  • Ճանապարհորդություն աշխարհով մեկ
  • Զանգեր արտերկիր
  • Օտարերկրյա այցելուներին
Օգնություն
  • Բաժանորդների սպասարկում
  • SIM քարտի և հեռախոսահամարի հետ կապված գործողություններ
  • Ինքնասպասարկման ծառայություններ
  • Օգտակար տեղեկություններ
  • Հաշվի հետ կապված գործողություններ
  • Սպասարկման գոտի
  • Ծառայություններ
Ինտերնետ
  • Data unlim
  • Ինտերնետ-փաթեթ
  • Իրական IP
  • Ապահով ցանց
  • Արխիվ
Ձայնային կապի լուծումներ
  • SIP Talk
  • SIP Trunk
  • Ֆիքսված կարճ համար
  • «0-800 Toll-Free» ծառայություն
  • Կորպորատիվ գրասենյակային հեռախոս
  • Արխիվ
ԱՀԿ
  • Վիրտուալ ԱՀԿ
Տվյալների փոխանակման լուծումներ
  • Տվյալների փոխանցում
  • DPRS
  • Բիզնես TV
Ինտերնետ հասանելիություն
  • «Իրական IP» ծառայություն
  • Տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
  • Հաճախորդների աջակցման կարգ
Բիզնես TV
M2M Tracker Plus
  • Արխիվ
VLAN
  • Արխիվ
Վեբ
  • Համատեղակայում
  • Հոսթինգ
  • Դոմենի գրանցում
Ամպային ծառայություններ
  • Ենթակառուցվածքը որպես ծառայություն
  • «Veeam» պահուստային պատճենում
  • Սերվերային Աջակցման Ծառայություններ
  • Microsoft 365
Դարձեք կորպորատիվ բաժանորդ
Omnichannel լուծումներ
  • Բիզնես Հաբ
  • SMS Verify ծառայություն
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Բիզնես լուծումներ
  • Նորություններ
Բոլոր նորությունները
Կարդացեք մեր նորությունները RSS-ով

Viva-ն մագաղաթյա բացառիկ Ավետարան է ընծայաբերել Մատենադարանին

11 հուլիսի 2025

Բասեն գավառից Երևան՝ 355 տարի անց

Հայոց ցեղասպանության տարիներին կորած համարվող մատյաններից մեկը՝ Պարսամ երեցի գրչին պատկանող մագաղաթյա Ավետարանը, 355 տարի անց իր տեղը գտավ Մատենադարանում: Ձեռագիրը դեռևս 20-րդ դարասկզբին տեսել և իր Վասպուրականի ձեռագրացուցակում նկարագրել է ազգագրագետ, բանահավաք, գրող և բանասեր Երվանդ Լալայանը: Նրա կազմած ցուցակում ընդգրկված է 480 ձեռագիր: Դրանց կեսից ավելին՝ 281 մատյան, պահվում է Մատենադարանում, իսկ մնացյալ 199-ը դեռևս համարվում են կորած: Ցուցակում ներառվածների թիվը մեկով նվազեց:

Բասեն գավառում ստեղծված, 1670թ. թվագրվող և Հայոց ցեղասպանության տարիներին կորսված համարվող մագաղաթյա բացառիկ Ավետարանն արդեն Մատենադարանում է: Մատյանի ձեռքբերման ծախսերը մասնակիորեն հոգալու և այն Մատենադարանին ընծայաբերելու համար Viva-ն  նվիրաբերել է 15 200 000 (տասնհինգ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ: Մատյանի ընծայաբերման հանդիսավոր արարողությունը կայացել է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակներում կազմակերպված «1 տարվա հավերժությունը-Բ. Մատենադարանի ձեռագրական համալրումները» խորագրով ցուցադրության բացման ժամանակ: Մատյանի ընծայաբերման արարողությանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից շուրջ չորս տասնյակ առաջատար գիտակրթական հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ, թանգարանների ղեկավարներ, գիտնականներ, մշակութային գործիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Մատենադարանի գործընկերների շարքը համալրվեց ևս մեկ առաջատար կազմակերպությամբ: «Վիվա Արմենիա» ընկերության աջակցությամբ տուն է վերադառնում հայոց ցեղասպանությունից առաջ նկարագրված, այնուհետև կորսված համարվող մի Ավետարան, որը կոչվել է «Փրկագործ»: Այս նույն տիտղոսով այսուհետ կարող ենք օժտել նաև «Վիվա Արմենիա» ընկերությանը, քանզի նրա աջակցությամբ մոռացությունից փրկվեց և Մատենադարանի ձեռագրական գանձարանում իր հավերժ հանգրվանը գտավ այս բացառիկ մագաղաթե ամբողջական ձեռագիրը»,-ասել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

«Երբ Մատենադարան եկա, տնօրենն ինձ պատմեց այն ջանքերի մասին, որոնք նրանք ներդրել են մասունքները պատմական հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Ես նաև հնարավորություն ունեցա ծանոթանալու, թե ինչպես ու ինչի վրա են աշխատում թանգարանի աշխատակիցները։ Հատկապես տպավորիչ էր պատմությունը՝ կորած Ավետարանի մասին, որը ստեղծվել է ավելի քան 355 տարի առաջ։ Մենք սովոր ենք խոսել ռազմավարությունների, տեխնոլոգիաների, թվերի մասին։ Սակայն կան բաներ, որոնք դուրս են առօրեականության սահմաններից։ Այն ամենը, ինչով զբաղվում են Մատենադարանի աշխատակիցները, պարզապես գիտական աշխատանք չէ, այլ Հայաստանի մշակույթի և պատմական ժառանգության հանդեպ սիրո դրսևորում։ Տեսնելը նրանց լաբորատորիաներում աշխատելիս և թե ինչպես են վերականգնում մեր հիշողության էջերը, անչափ տպավորիչ են։

 

Ահա թե ինչու մենք Viva-ում հսկայական պատասխանատվությամբ աջակցեցինք այս նախաձեռնությանը։ Մենք ուրախ ու երախտապարտ ենք, որ կարողացանք ներդրում ունենալ Ավետարանը՝ մեր հոգևոր և պատմական ԴՆԹ-ի մասնիկը վերադարձնելու գործում», - նշել է Viva-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է հիշարժան այս իրադարձությանը մասնակցելը: Զուգահեռաբար հպարտություն է դա անել Հայաստանում 20 տարի շարունակ պատասխանատու մշակույթ ձևավորած կազմակերպության՝ Viva-ի անունից: Չինացիների մի ասացվածք հրաշալի կերպով նկարագրում է այն, ինչ այսօր զգում եմ․ «Նախնիներին մոռանալ նշանակում է լինել առվակ՝ առանց աղբյուրի, ծառ՝ առանց արմատների»։ Կարծում եմ՝ սենտիմենտալ չի դիտարկվի, եթե ասեմ, որ, թեև հանգամանքների բերումով հայերեն լիարժեք չեմ խոսում, դա չի խանգարում ամբողջ էությամբ մեր ինքնությանը հավատարիմ մնալուն: Այդ զգացողությունը կրկնապատկվեց այստեղ՝ մագաղաթյա բացառիկ Ավետարանն ընծայաբերելու ընթացքում: Ավելի քան երեք դար առաջ գրված, բացառիկ արժեք ներկայացնող մատյանը, որը Հայոց ցեղասպանության տարիներին կորսված էր համարվում, այսօր իր տեղն է գտնում համայն հայության համար կարևոր միջավայրում: Շնորհավորում եմ բոլորիս»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ավետարանի կազմն ունի մուգ շագանակագույն դրոշմազարդ կաշի, փեղկերը զարդարված են կոստեղերով, մեդալիոններով և ականակուռ մետաղե խաչով: Ձեռագիրը գրված է բոլորագրով, ամբողջական է, բովանդակում է չորս ավետարանիչների՝ Մաթևոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի ավետարանները:

Ձեռագիրն արժեքավոր է նաև մանրանկարչական հարդարանքի տեսանկյունից: Առկա են Ավետարաններին հատուկ մանրանկարչական տարրեր՝ ավետարանիչների պատկերներ և անվանաթերթեր, լուսանցազարդեր և լուսանցային մանրանկարներ, որոնք աչքի են ընկնում գունային անխառն, մաքուր լուծումներով և հորինվածքի կուռ ամբողջականությամբ:

  • Բջջային կապ
    • Կորպորատիվ լուծումներ
    • Դարձեք կորպորատիվ բաժանորդ
    • Բջջային լայնաշերտ հասանելիություն
    • Ռոումինգ և միջազգային միացում
    • Օգնություն
    • Ինտերնետ
  • Բիզնես կապ
    • Ձայնային կապի լուծումներ
    • ԱՀԿ
    • Տվյալների փոխանակման լուծումներ
    • Ինտերնետ հասանելիություն
    • Բիզնես TV
  • M2M և IoT
    • M2M Tracker Plus
    • VLAN
  • Ամպային և ՏՏ լուծումներ
    • Վեբ
    • Ամպային ծառայություններ
    • Դարձեք կորպորատիվ բաժանորդ
    • Omnichannel լուծումներ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2025 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: