USD 396    EUR 431.3    RUB 5.7

Վաճառվում է
Անշարժ գույքի աճուրդային վաճառք
«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
Լոտ 1-վաճառքը՝ որպես մեկ միասնական համալիր.
1․1 - ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 101/4 հասցեում գտնվող 120 ք․մ․ օժանդակ շինություն, 47,8 ք․մ․ անցագրային, 72,9 ք․մ․ պահեստ, 321 ք․մ․ օժանդակ շինություն, 1060,5 ք․մ․ արտաքին մակերեսով ինքնակամ շինություններ և 0,3072 հա հողամաս (վկայականում որոշ շինություններ նշված են արտաքին մակերեսով): Մեկնարկային գինը` 360000000 ՀՀ դրամ:
1․2 - ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 101/5 հասցեում գտնվող 40,7 ք․մ․ արտադրամաս, 6,76 ք․մ․ շինություն, 5,3 ք․մ․ շինություն, 12,92 ք․մ․ շինություն, 10,64 ք․մ․ շինություն, 3,35 ք․մ․ սանհանգույց, 13,3 ք․մ․ /26,6 խ․մ․/ պարիսպ և 0,101217 հա հողամաս: Մեկնարկային գինը` 40000000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 1-ին փողոց, 4/2 հասցեում գտնվող 99,55 ք․մ․ բնակելի տուն, 6,9 ք․մ․ օժանդակ շինություն, 4,7 ք․մ․ /14,1 խ․մ․/ պարիսպ, 164,4 ք․մ․ ինքնակամ կառուցված շինություններ և 0,088206 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 48000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 10.10.2022թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2022թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա... www.akson.am
№ 1110462
2022-09-23 11:22
Կոնտակտային տվյալներ
Ակսոն ԱՀ բորսա
(011) 52-61-85
Ուղարկել նամակ
Количество просмотров: 87
Количество просмотров за сегодня: 1
Дата просмотра: 2023-02-06