USD 409.6    EUR 433.5    RUB 7.7

Վաճառվում է
Անշարժ գույքի աճուրդային վաճառք
«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Տիմիրյազևի փողոց, 1 հասցեում գտնվող 166,96 ք.մ. սպասարկման օբյեկտ, 307,93 ք․մ․ պահեստ, 561,61 ք․մ․ սպասարկման օբյեկտ և 0,075191 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 112600000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Մ․Խորենացի փողոց, 29 հասցեում գտնվող 710,15 ք.մ. խանութ, 4,34 ք․մ․ կաթսայատուն և 0,31 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 93800000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Մ․Խորենացու փողոց, 29/16 հասցեում գտնվող 0,052762 հա հողամաս։ Առկա է ինքնակամ կիսակառույց 399,7 ք․մ․ մակերեսով (սպասարկման օբյեկտ) ավարտվածության աստիճանը՝ անավարտ: Լոտի մեկնարկային գինը` 21100000 ՀՀ դրամ:
- Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք․, Վ․Սարգսյան փողոց, 1-ին թաղամաս, 48 հասցեում գտնվող 343,3 ք.մ. բնակելի տուն, 30,4 ք․մ․ /60,8 խ․մ․/ պարիսպ և 0,1515 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 70300000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 19.05.2022թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2022թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը... www.akson.am
№ 1110404
2022-05-03 10:26
Կոնտակտային տվյալներ
Ակսոն ԱՀ բորսա
(011) 52-61-85
Ուղարկել նամակ
Количество просмотров: 26
Количество просмотров за сегодня: 1
Дата просмотра: 2022-06-27