USD 454.9    EUR 478.3    RUB 7.2

Վաճառվում է
Անշարժ գույքի աճուրդային վաճառք
«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է աճուրդ` դասական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- Բնակարան՝ 94.39 ք.մ. ընդհանուր մակերեսով:
Հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Կամոյի 48ա շենք, թիվ 4 բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10300000 ՀՀ դրամ:
- Հասարակական տարածք՝ 30 ք.մ. ընդհանուր մակերեսով: Գտնվում է երկհարկանի շինության 2-րդ հարկում:
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Լուսակունք, 1-ին փողոց, թիվ 84/2 հասարակական տարածք: Լոտի մեկնարկային գինը` 200000 ՀՀ դրամ:
- Հասարակական տարածք՝ 35.4 ք.մ. ընդհանուր մակերեսով: Գտնվում է երկհարկանի շինության 1-ին հարկում:
Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Մեծամոր վարչական կենտրոն, թիվ 1/1 հասարակական տարածք: Լոտի մեկնարկային գինը` 1760000 ՀՀ դրամ:
- Երեք հարկանի կոմերցիոն շինության մաս: Շինության ընդհանուր մակերեսը՝ 482.1 ք.մ. և հողատարածքի ընդհանուր մակերեսը՝ 228 ք.մ.: Դռները և պատուհանները փայտյա են, առաստաղի բարձրությունը 2.8 մ: Հողատարածք հանդեպ կադաստրային պարտավորությունը կազմում է 283.176 ՀՀ դրամ:
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Վեդի, Արարատյան փողոց 70 շինություն և հողատարածք: Լոտի մեկնարկային գինը` 28100000 ՀՀ դրամ:
- Կոմերցիոն տարածք՝ 304.9 ք.մ. ընդհանուր մակերեսով: Գտնվում է ինը հարկանի շենքի 1-ին հարկում: Դռները և պատուհանները փայտյա են, առաստաղի բարձրությունը 2.65 մ է:
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա 4, թիվ 1/1 հասարակական տարածք: Լոտի մեկնարկային գինը` 49000000 ՀՀ դրամ:
- Կոմերցիոն տարածք՝ 297.78 ք.մ. ընդհանուր մակերեսով: Գտնվում է չորս հարկանի շենքի 1-ին հարկում: Դռները և պատուհանները մետաղյա են:
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, «Կենտրոն» թաղամաս, թիվ 6/1 հասարակական տարածք: Լոտի մեկնարկային գինը` 27200000 ՀՀ դրամ:
- Կոմերցիոն շինություն՝ 94.8 ք.մ. ընդհանուր մակերեսով: Գտնվում է տասնչորս հարկանի շինության 1-ին հարկում: Առաստաղի բարձրությունը 3մ է: Դռները և պատուհանները մետաղյա են (եվրոպական արտադրության):
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Սվաճյան 32 շենք, թիվ 58 հասարակական տարածք: Լոտի մեկնարկային գինը` 37600000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 11.02.2022թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, բայց ոչ պակաս 50000 ՀՀ դրամը, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվա ժամը 11:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին):
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից... www.akson.am
№ 1110366
2022-01-11 15:20
Կոնտակտային տվյալներ
Ակսոն ԱՀ բորսա
(011) 52-61-85
Ուղարկել նամակ
Количество просмотров: 78
Количество просмотров за сегодня: 3
Дата просмотра: 2022-05-16