«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են հետևյալ լոտերը՝
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Հ. Բաբայան փողոց, 22 շենք, թիվ 21 հասցեում գտնվող 54.5 ք.մ. մակերեսով բնակարան, 3.6 ք.մ. մակերեսով ինքնակամ կցակառույց և 40.9 ք.մ. մակերեսով ինքնակամ զբաղեցրած կիսանկուղ: Լոտի մեկնարկային գինը` 21300000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Հ. Բաբայան փողոց, 22 շենք, թիվ 22 հասցեում գտնվող 25.5 ք.մ. մակերեսով բնակարան և 37.9 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն: Լոտի մեկնարկային գինը` 11600000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, 37-րդ փողոց, 3/2 շենք, թիվ 8 հասցեում գտնվող 207.9 ք.մ. մակերեսով կիսանկուղ: Լոտի մեկնարկային գինը` 25000000 ՀՀ դրամ:
Գույքերը հանդիսանում են «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գրավի առարկա և զբաղեցված են գրավատուների կողմից: ՀՀ քաղ. օր-ի 272-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն գույքի իրացումից հետո նոր սեփականատիրոջ պահանջով գրավատուն պարտավոր է մեկ ամսում ազատել գույքը:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 02.12.2021թ.-ին ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 01.07.2022թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր... www.akson.am
Продам
Անշարժ գույքի աճուրդային վաճառք
№ 1110343
2021-11-16 09:14
2021-11-16 09:14

Контактная информация
Ակսոն ԱՀ բորսա(011) 52-61-85