USD 454.9    EUR 478.3    RUB 7.2

Վաճառվում է
Անշարժ գույքի աճուրդային վաճառք
«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը`
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Քարակերտ, Հինգ հարկերի փողոց, 1 շենք, թիվ 38 հասցեում գտնվող 65 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 5100000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Քարակերտ, Նար-Դոս փողոց, թիվ 6 հասցեում գտնվող 198.98 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.12 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 13400000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Քարակերտ հասցեում գտնվող 2.32 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 10800000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Քարակերտ, Հինգ հարկերի փողոց, թիվ 1/3 հասցեում գտնվող 828.64 ք.մ. մակերեսով գործարան, 177.6 ք.մ. մակերեսով պահեստ, 22.43 ք.մ. մակերեսով պահակատուն և 0.7 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 52050000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Քարակերտ հասցեում գտնվող 1 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 5300000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 25.10.2021թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2021թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը... www.akson.am
№ 1110330
2021-10-08 09:52
Կոնտակտային տվյալներ
Ակսոն ԱՀ բորսա
(011) 52-61-85
Ուղարկել նամակ
Количество просмотров: 182
Количество просмотров за сегодня: 1
Дата просмотра: 2022-05-17