USD 491    EUR 554.8    RUB 6.7

Վաճառվում է
Անշարժ գույքի աճուրդային վաճառք
«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում.
1. Իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Հ. Աթոյան փողոց անցուղի, 8 շենք, թիվ 1 հասցեում գտնվող 67.6 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 29550000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ա. Բաբաջանյան փողոց, 32 շենք, թիվ 1 հասցեում գտնվող 54.5 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 19660000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր ք., Թումանյան հրապարակ, թիվ 1/9-1 հասցեում գտնվող 51.39 ք.մ. մակերեսով խանութ, պահեստ և 0.0061 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 15300000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք., Սուրբ Մ. Խորենացու փողոց, թիվ 21 հասցեում գտնվող 158.8 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 2.7 ք.մ. մակերեսով կաթսայատուն և 0.0358 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22440000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան ք., Շիրազի փողոց, թիվ 34 հասցեում գտնվող 203.59 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 59.94 ք.մ. մակերեսով խորդանոց, 33 ք.մ. մակերեսով հարթակ և 0.13 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20800000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 12.07.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 12.08.2021թ.-ին:
2. Շարունակելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը.
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք., Օրջոնիկիձեի փողոց, 25 շենք, թիվ 30 հասցեում գտնվող 74.7 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9229140 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 12.07.2021թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 12.08.2021թ.-ին:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական... www.akson.am
№ 1110286
2021-06-25 12:53
Կոնտակտային տվյալներ
Ակսոն ԱՀ բորսա
(011) 52-61-85
Ուղարկել նամակ
Количество просмотров: 170
Количество просмотров за сегодня: 1
Дата просмотра: 2021-11-26