USD 491    EUR 554.8    RUB 6.7

Վաճառվում է
Անշարժ գույքի աճուրդային վաճառք
«Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
- ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ա.Բաբաջանյան փողոց, 129 շենք, թիվ 60 հասցեում գտնվող 72.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 25980000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Մասիս ք., 3-րդ թաղամաս, 1 շենք, թիվ 29 հասցեում գտնվող 75.8 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 15990000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արարատ ք., Շահումյան փողոց, 61 շենք, թիվ 30 հասցեում գտնվող 59.56 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 8320000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, Ռ.Արշակյան փողոց, թիվ 6 հասցեում գտնվող 136.2 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 37.8 ք.մ. մակերեսով ծածկ և 0.068 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 24260000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 21.06.2021թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 21.07.2021թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և ... www.akson.am
№ 1110275
2021-06-04 12:53
Կոնտակտային տվյալներ
Ակսոն ԱՀ բորսա
(011) 52-61-85
Ուղարկել նամակ
Количество просмотров: 162
Количество просмотров за сегодня: 1
Дата просмотра: 2021-12-04