USD 491    EUR 554.8    RUB 6.7

Վաճառվում է
Անշարժ գույքի աճուրդային վաճառք
«ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան ք., Վիրահայոց մայրուղի հասցեում գտնվող 373.1 ք.մ. մակերեսով վարչական շենք, 979.6 ք.մ. մակերեսով դրոշմման արտադրամաս, 401.3 ք.մ. մակերեսով պահեստ, 979.6 ք.մ. մակերեսով մեխանիկական արտադրամաս, 979.6 ք.մ. մակերեսով հավաքման արտադրամաս, 35.6 ք.մ. /88.1 խ.մ./ մակերեսով պարիսպ և 1.572 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 36700000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան ք., Իսահակյան փողոց, թիվ 16 հասցեում գտնվող 346.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 7.7 ք.մ. /6.2 խ.մ./ մակերեսով պարիսպ և 0.0462 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 18600000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 49 շենք, թիվ 46 հասցեում գտնվող 64.9 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 26500000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները՝ գույքերը գրավադրված են:
Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 17.06.2021թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2021թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև... www.akson.am
№ 1110274
2021-06-01 11:12
Կոնտակտային տվյալներ
Ակսոն ԱՀ բորսա
(011) 52-61-85
Ուղարկել նամակ
Количество просмотров: 170
Количество просмотров за сегодня: 3
Дата просмотра: 2021-11-30