Ուրախ ենք տեղեկացնել, որ Viva-ն շարունակում է ընդլայնել իր բաժանորդներին առաջարկվող նորարարական ծառայությունների ցանկը։ Այս անգամ Wi-Fi Calling ծառայությանն ավելանում է SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն՝ միանալով ցանկացած Wi-Fi ցանցի թե տանը և թե արտերկրում։
Ինչպե՞ս ակտիվացնել SMS-ները Wi-Fi Calling-ով
Wi-Fi Calling-ով SMS ուղարկելու համար անհրաժեշտ է ունենալ արտադրողի կողմից ներդրված և մեր տարածաշրջանի համար ակտիվացված համապատասխան Wi-Fi Calling ֆունկցիայով հեռախոս:
Հեռախոսի կարգավորումներում ակտիվացրեք Wi-Fi Calling-ը և միացեք ցանկացած Wi-Fi ցանցի, ինչից հետո SMS հաղորդագրությունները կուղարկվեն Wi-Fi Calling տեխնոլոգիայով:
SMS-ների սակագները
Բոլոր SMS-ների համար կիրառվում են Ձեր ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագները և SMS փաթեթների ներառումները:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: