Հաճախ տրվող հարցեր
Օգնություն
«Fitness Club» ծառայությունից օգտվելիս խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել ներքևում նշված տվյալներով:
Աջակցություն
111
Հարցեր և պատասխաններ
«Fitness Club»-ը ընտրյալ hավելվածների հավաքածու է այն օգտատերերի համար, ովքեր նախընտրում են առողջ կենսակերպը և ցանկանում են մշտապես լինել առողջ և ուժեղ: Բաժանորդագրվելու դեպքում ձեզ համար հասանելի են դառնում հարյուրավոր հավելվածներ, որոնցից կարող եք օգտվել, երբ ցանկանաք:
2. Ո՞րն է «Fitness Club» ծառայության առավելությունը:
Ակտիվացնելով «Fitness Club» ծառայությունը` դուք ստանում եք միանգամից մի քանի բացառիկ առավելություններ.
- 1-օրյա փորձնական օգտագործման հնարավորություն (ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելու դեպքում),
- առողջ ապրելակերպի առաջատար լավագույն հավելվածներից մատչելի գնով օգտվելու հնարավորություն. օրական ընդամենը՝ 50 դրամ, շաբաթական` 300 դրամ, ամսական` 1000 դրամ,
- հավելվածների բազմաֆունկցիոնալ տարբերակների հասանելիություն՝ ներառված բոնուսներով և առանց գովազդի:
3. Ինչպե՞սկարող եմ միացնել «Fitness Club» ծառայությունը:
Ծառայությունը կարելի է միացնել հետևյալ միջոցներով.
4. Ինչպե՞ս վճարել ծառայության համար:
Ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելու դեպքում ձեզ տրամադրվում է 1-օրյա փորձնական օգտագործման հնարավորություն, որի համար գումար չի գանձվում: Փորձնական շրջանի ավարտից հետո, ինչպես նաև ծառայությունը կրկին ակտիվացնելու դեպքում, բաժանորդագրման համար վճարումն իրականացվում է համապատասխան ժամկետի համար ձեր բջջային հեռախոսի անձնական հաշվից ծառայության գումարի մեկանգամյա գանձման միջոցով: Ծառայության օգտագործումը երկարաձգելու համար բավարար միջոցներ չունենալու դեպքում գումար չի գանձվում և ծառայությունը դադարեցվում է:
5. Բաժանորդագրումը կասեցնելու դեպքում հնարավո՞ր է շարունակել ներբեռնված հավելվածների օգտագործումը:
Ոչ: Հավելվածները կապված են բաժանորդագրման հետ: Այդ պատճառով, ծառայությունից հրաժարվելու դեպքում դուք այլևս չեք կարող օգտվել դրանցից: Սակայն, ծառայության կասեցումից հետո բոլոր տվյալները պահպանվում են 2 ամիս ժամկետով: Եթե բաժանորդագրումը կասեցնելուց հետո կրկին ցանկանաք օգտվել հավելվածներից, պարզապես վերականգնեք ձեր բաժանորդագրումը ծառայությանը:
6. Բաժանորդագրվելով ծառայությանը` քանի՞ հավելված կարող եմ ներբեռնել:
Գործող բաժանորդագրում ունենալու դեպքում կարող եք ներբեռնել անսահմանափակ թվով հավելվածներ, որոնք հասանելի են https://fitness.viva.am պորտալում:
7. Ինչպե՞ս տարբերակել «Fitness Club» ծառայության միջոցով ներբեռնված հավելվածները այլ հավելվածներից:
«Fitness Club»-ի միջոցով ներբեռնված բոլոր հավելվածների տարբերանշանների վրա կա փոքրիկ նշան, ուստի դրանք հնարավոր չէ շփոթել այլ աղբյուրներից ներբեռնված հավելվածների հետ:
8. Ինչպե՞ս թարմացնել «Fitness Club»-ը:
«Fitness Club»-ը մշտապես կատարելագործվում է և դուք ստանում եք ծանուցում ամեն անգամ, երբ ստեղծվում է նոր տարբերակ: Թարմացումները հասանելի են մենյուի «Հավելվածի մասին» բաժնում:
9. Անհրաժե՞շտ է ինտերնետ միացում` «Fitness Club» ծառայությանը բաժանորդագրվելու և «Fitness Club»-ից հավելվածներ ներբեռնելու համար:
Այո: «Fitness Club» հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ Viva-ի ակտիվ ինտերնետ ծառայություն:
Ինտերնետ-տրաֆիկը պորտալում բրաուզինգի և հավելվածների ներբեռնման ժամանակ, սակագնային պլանի ակտիվ ինտերնետ փաթեթ ունենալու դեպքում, հիմնական ինտերնետ-փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, սակայն, դուք միշտ կարող եք միացնել Wi-Fi` հավելվածներն ավելի արագ ներբեռնելու համար:
Հավելվածը օգտագործելու/խաղալու ընթացքում ինտերնետի տրաֆիկը տարիֆիկացվում է համաձայն ընթացիկ սակագնային պլանի:
10. Իմ հեռախոսից «Fitness Club» հավելվածը ջնջելու դեպքում բաժանորդագրումն ավտոմատ կերպով կասեցվու՞մ է:
Ոչ: Բայց «Fitness Club»-ը ջնջելու դեպքում դուք չեք կարողանա ներբեռնել հավելվածներ մեր ծառայության միջոցով:
11. Ինչպե՞ս անջատել «Fitness Club» ծառայությունը:
12. Ի՞նչ հաճախականությամբ են թարմացվում կատալոգում առկա հավելվածները:
Կատալոգը թարմացվում է ամեն շաբաթ: Կոնտենտ-մենեջերների թիմը անում է ամեն ինչ, որպեսզի ամենահայտնի հավելվածները միշտ ձեր ձեռքի տակ լինեն:
13. Կարո՞ղ եմ ներբեռնել հավելվածներ Wi-Fi-ի միջոցով:
Wi-Fi-ի միջոցով բաժանորդագրվելու և հավելվածներ ներբեռնելու համար անհրաժեշտ է բաժանորդի հեռախոսահամարի լրացուցիչ հաստատում, որը կարելի է ստանալ՝ հետևելով հավելվածի հրահանգներին:
Ծառայությանը բաժանորդագրվելու ընթացքում Mi-Fi-ի կամ 3G/4G երթուղիչի միջոցով ինտերնետից օգտվելու կամ Wi-Fi-ին՝ Personal Hotspot-ի միջոցով միացած լինելու դեպքում ծառայության վճարը կարող է գանձվել այն համարի հաշվից կամ կհաշվեգրվի այն հեռախոսահամարի հաշվին, որը տեղադրված է տվյալ սարքավորման մեջ, այլ ոչ՝ այն բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից կամ ամսավճարից, որը տեղադրված է սմարթֆոնի մեջ: Բացի այդ, հաջողությամբ բաժանորդագրվելու մասին SMS հաղորդագրությունը ևս կարող է ուղարկվել համապատասխան սարքավորման մեջ տեղադրված բջջային համարին: Ծառայությունները հասանելի կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ բրաուզերի տվյալները չեն մաքրվել:
14. Կարո՞ղ եմ օգտվել ծառայությունից համակարգչով կամ նոթբուքով:
Քանի որ «Fitness Club»-ի հավելվածները հասանելի են միայն բջջային հեռախոսներով օգտագործման համար, դուք չեք կարող օգտվել ծառայությունից համակարգչով կամ նոթբուքով:
15. «Fitness Club»-ում առկա հավելվածները ի՞նչ հարթակների համար են հասանելի:
«Fitness Club»-ում տեղակայված բոլոր հավելվածները համադրելի են Android հարթակով բջջային հեռախոսների հետ:
16. Կարո՞ղ եմ ներբեռնել հավելվածներ iPhone/iPad-ի միջոցով:
iOS հարթակով համակարգերի համար «Fitness Club» ծառայությունն անհասանելի է:
17. Կարող եմ ներբեռնել հավելվածներ Windows Phone օպերացիոն համակարգ ունեցող հեռախոսով (օրինակ` Nokia Lumia):
Ոչ, քանի որ կատալոգը չի պարունակում հավելվածներ` նախատեսված Windows Phone օպերացիոն համակարգ չունեցող հեռախոսների համար:
18. Ունեմ Android հիմքով հեռախոս, սակայն չեմ կարողանում ներբեռնել հավելվածներ.
Ի՞նչ անել:
Android OS հիմքով հեռախոսների միջոցով հավելվածներ ներբեռնելու համար անհրաժեշտ է նախապես կարգավորել այն պարամետրերը, որոնք թույլատրում են տարբեր աղբյուրներից ներբեռնված հավելվածների տեղադրում: Դրա համար անհրաժեշտ է մտնել ձեր հեռախոսի մենյուի «Գործիքակազմ» («Settings»), ընտրել «Հավելվածներ» («Applications») բաժինը, սեղմելով «Անհայտ աղբյուրներ» («Unknown sources») կոճակը `թույլատրել տարբեր աղբյուրներից ներբեռնված հավելվածների տեղադրումը:
19. Կտրամադրվի՞ արդյոք 1-օրյա փորձնական օգտագործման հնարավորություն «Fitness Club» ծառայությունը կրկին միացնելու դեպքում:
Ոչ: Ծառայությունը կրկին ակտիվացնելու դեպքում ծառայության գումարը գանձվում է ակտիվացման առաջին օրվանից:
20. Կարո՞ղ եմ փոխել «Fitness Club»-ում բաժանորդագրման ձևը:
Բաժանորդագրման ձևը փոխելու համար նախ անհրաժեշտ է ապաակտիվացնել գործող բաժանորդագրումը, ապա ակտիվացնել նորը`վերոնշյալ միջոցներից որևէ մեկով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: