ՀայերենEnglishРусский
Փնտրել
     
Կայքի քարտեզ
Գլխավոր ԷջՓաթեթներԾառայություններԱռցանց ծառայություններՌոումինգՈրտեղ գնել ՀՏՀՀետադարձ կապ
 
 \ Կազմակերպություն \ Ողջույնի խոսք
Ողջույնի խոսք
Տեսահոլովակներ
Հիմնարար արժեքներ
Առաքելություն և նպատակներ
Կորպորատիվ նորություններ
Գնումներ
Կարիերա

Ողջույնի խոսք


Հարգելի այցելու,
 
Բարի գալուստ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր` ավելի քան 2 միլիոն հայերի ընտրությունը հանդիսացող ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջ:
 
Իր հիմնադրման օրվանից ի վեր ՎիվաՍելը ձգտում է աշխարհը բերել Հայաստան ու Հայաստանը կապել աշխարհին: Դա է եղել նպատակը, և ընկերությունն այն իրականացնում է իր բարձրորակ ծառայությունների ու նորարարական առաջարկների միջոցով, որոնք այժմ մատուցվում են հայկական հասարակությանը նորացված համատեղ ՎիվաՍել-ՄՏՍ բրենդի ներքո:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի երիտասարդ, աշխույժ ու բացառիկ գործունեությունը Հայաստանի ողջ տարածքում նշանավորվեց իր յուրահատուկ առևտրային անվանումով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջին ներցանցային զանգն իրականացվեց 2005 թ. հուլիսի 1-ին` Հայաստանում սկզբնավորելով հեռահաղորդակցության ոլորտի նոր դարաշրջան: Կարճ ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվեց տեսանելի դարձնել սպասարկման մակարդակի տարբերությունը` GSM ծառայությունը հասցնելով յուրաքանչյուր հայկական տուն: Մրցակցային գնային քաղաքականության, բարձրակարգ գործունեության, ինչպես նաև երկրի տարածքում լայնածավալ ու հուսալի ծածկույթի ապահովման շնորհիվ տևական ժամանակ երկրում խոսակցությունների առարկան էր դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գլխավորեց Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը, առաջարկեց բջջային ձայնային ու տվյալների նորարարական ապրանքատեսակներ ու ծառայություններ, ինչպես նաև տարբերակված լուծումներ շուկայի բոլոր հատվածների համար: Դեռ ավելին, կատարյալ ցանցային ծածկույթի ապահովումը մշտապես հանդիսացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային առավելությունը, որի շնորհիվ ընկերությանը հաջողվեց կարճ ժամանակահատվածում զարկ տալ ռադիոցանցերի կառուցմանը Հայաստանի ողջ տարածքում` զուգահեռաբար գործարկելով սպասարկման կենտրոնների ընդգրկուն ցանց հանրապետության տարածքում հնարավորինս մոտ լինելու համար իր բաժանորդներին: Իսկ ցանցի հզորությունների վերջերս իրականացված կատարելագործման շնորհիվ այժմ հնարավոր է ծառայություններ մատուցել շուրջ 2.5 միլիոն բաժանորդների:
 
2009թ. ապրիլի 17-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց իր ժամանակակից երրորդ սերնդի (3G) ցանցի կոմերցիոն մեկնարկի մասին: Գտնվելով 3G ցանցում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել բոլոր այն ծառայություններից, որոնք գործում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2.5G ցանցում, ինչպես նաև օգտվել այնպիսի նորարարական ծառայություններից, ինչպիսիք են Տեսազանգ ծառայությունն ու գերարագ շարժական ինտերնետը: Հայաստանում 2G/3.5G ցանցը կառուցվել է օգտագործելով արդեն իսկ գոյություն ունեցող բազային կայանները` առանց 2-րդ սերնդի ցանցի` GSM-ի գործունեությունը կասեցնելու, կամ այն էական վերակարգավորման ենթարկելու:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես բերեց բջջային հեռահաղորդակցության ոլորտի բոլորովին նոր պատկերացումներ ու մոտեցումներ, որոնց իմաստն այն էր, որ բջջային ծառայությունները հետայսու հասանելի են լինելու բոլորին և ոչ թե սահմանափակ թվով մարդկանց: Ընկերությունը դարձավ հեռավոր լեռնային շրջանների բնակչության, տնային տնտեսուհիների, երիտասարդության, միջին խավի, ինչպես նաև ճանապարհորդող գործարարների ընտրությունը: Ավելի քան 177 երկրներում գործող 373-ից ավելի ռոումինգային գործընկերների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս հայ բաժանորդներին կապ պահպանելու հայրենիքի հետ, որտեղ էլ որ լինեն:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է նաև ստեղծել բաժանորդների կայուն բազա` սպասարկելով ավելի քան 2 միլիոն բաժանորդի ու զբաղեցնելով բջջային հեռախոսակապի շուկայի ավելի քան 80 տոկոսը: Այս ամենը հնարավոր դարձավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր առավելությունը հանդիսացող բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված, նվիրված ու հավատարիմ անձնակազմի ավելի քան 1200 անդամների շնորհիվ: Ավելին, առաջնորդվելով հայկական հասարակությանը պատկանելու ու նրա նկատմամբ պատասխանատվության գիտակցությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկիզբ դրեց նաև կոմերցիոն կազմակերպությունների ու հասարակության միջև ամուր գործընկերության ձևավորման ավանդույթներին` ելնելով այն հաստատ համոզմունքից, որ մենք պարտավոր ենք հասարակության հետ կիսել մեր ներդրումներից ստացված բարիքները: Իր Կորպորատիվ Պատասխանատվության քաղաքականության միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկիզբ դրեց հասարակության հետ համագործակցության նման մոտեցմանն ու այժմ էլ հանդիսանում է դրա առաջատար` ձեռք ձեռքի բոլոր հայերի հետ` սոցիալական, մշակութային, առողջապահական, մարզական, կրթական ու մարդասիրական նախաձեռնություններում:
 
Մենք հավատում ենք մշակույթի ու պատմության օրրան հանդիսացող Հայաստան երկրի զարգացմանն ու հպարտ ենք, որ մաս ենք կազմում այդ զարգացման գործընթացի:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ոչ միայն Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է, այլ նաև խոշոր գործատու, որ մշտական աշխատանքով է ապահովել բազմաթիվ երիտասարդ ու խոստումնալից հայ մասնագետների, ովքեր իրենց կարիերան զարգացնելու հնարավորություն են ստացել այս միջազգային կազմակերպությունում: Իր մատակարարման ցանցի (գովազդ, մեդիա, շինարարություն, էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ և այլն) շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայկական տնտեսության տարբեր ոլորտներում աճի խթանման անհրաժեշտ նախապայմաններ է ստեղծել:
 
Փորձի ձեռք բերման հետ զուգընթաց աճեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեղինակությունը` դուրս գալով Հայաստանի սահմաններից: Այսպես, 2007 թ. սեպտեմբերի 14-ին, իր բաժնետոմսերի 80 տոկոսի ձեռք բերման արդյունքում, ՎիվաՍելը դարձավ MTS-ի` աշխարհում խոշորագույն միջազգային բջջային օպերատորներից մեկի դուստր ձեռնարկությունը: Բաժանորդների համար սա նշանակում է առավել մատչելի որակյալ ու ժամանակակից բջջային ծառայություններ, իսկ Հայաստանի համար` հեռահաղորդակցության միջազգային ցանցին առավել խոր ինտեգրման հնարավորություն:
 
Մենք համարձակություն ունեցանք երազելու ու պարտավորվելու իրականացնել երազանքը: Դիմագրավելով բազմաթիվ մարտահրավերների, մենք այնուամենայնիվ հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին, ստանձնած պարտավորություններին, ու հիմնարար արժեքներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը սպասարկում է հայ հասարակությանը` առաջարկելով լավագույնը, քանզի մենք հավատում ենք Հայաստանի ապագային:
 
Շնորհակալություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի նկատմամբ Ձեր հետաքրքրության համար:
 
Ռալֆ Յիրիկյան
Գլխավոր Տնօրեն
Նորություններ
«Տեսադարան»` նոր հնարավորություն «Բջջային հեռուստատեսության» շրջանակներում
Հոլովակներ, կինոնկարներ, մուլտֆիլմեր, թոք-շոուներ և բազմաթիվ այլ տեսանյութեր` երբ և որտեղ ցանկանաք ...
Բոնուս բոլոր կանխավճարային բաժանորդների համար
Մինչև հունվարի 31-ը ստացեք զանգեր ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից և կուտակեք բոնուս ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Առաջին ալիքը խոստանում են սպորտային հրավառություն
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ 2010-2012 թվականներին կայանալիք աշխարհի կարևորագույն սպորտային միջոցառումների հեռարձակման գլխավոր հովանավորը ...
Ինտերնետի սակագների իջեցում կանխավճարային բաժանորդների համար
Այժմ կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից նոր ցածր սակագներով ...
 
  ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանին
  Ծածկույթի քարտեզ
  Ուղարկել Օնլայն SMS
Բաժանորդագրվեք նորություններին
© 2005-2010 Ղ-Տելեկոմ ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են  Իրավական տեղեկատվություն