USD 483    EUR 536.8    RUB 6.9

Վաճառվում է
Անշարժ գույքի աճուրդային վաճառք
«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է աճուրդ` դասական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտը.
- Երհարկանի բնակելի տուն՝ 158 քմ ընդհանուր մակերեսով: Ունի հողամաս՝ 161 քմ ընդհանուր մակերեսով: Հասցե՝ ք. Երևան, Կենտրոն համայնք, Քրիստափորի փողոց, 2-րդ նրբանցք, 2 տուն: Լոտի մեկնարկային գինը` 19120000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 22.06.2020թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, բայց ոչ պակաս 50000 ՀՀ դրամը, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվա ժամը 11:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին):
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.akson.am կայքերը:
№ 1110095
2020-05-20 13:08
Կոնտակտային տվյալներ
Ակսոն ԱՀ բորսա
(011) 52-61-85
Ուղարկել նամակ
Количество просмотров: 8
Количество просмотров за сегодня: 1
Дата просмотра: 2020-05-26